ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ | Tour to Parskahayk (Northern Iran), 20 September | Event in Yerevan | AllEvents

ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ | Tour to Parskahayk (Northern Iran)

Hamshen Tour - Համշեն Տուր

Highlights

Sat, 20 Sep, 2025 at 01:00 am

Hamshen Tour - Համշեն Տուր

Advertisement

Date & Location

Sat, 20 Sep, 2025 at 01:00 am - Tue, 23 Sep, 2025 at 11:00 pm (AMT)

Hamshen Tour - Համշեն Տուր

Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ | Tour to Parskahayk (Northern Iran)
ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ

ՍԲ ԹԱԴԵ, ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԵՐ, ԾՈՐԾՈՐ, ԽՈՅ, ՍԱԼՄԱՍՏ, ՈւՐՄԻԱ, ՔԱՆԴՈՎԱՆ, ԹԱՎՐԻԶ
20-23.09 | 119․000Դ | 093 55 14 85

📍 Մեզ հետ այցելեք Պարսկահայք և քառօրյա հրաշալի ուղևորության ընթացքում ծանոթացեք Իրանում հայկական մշակութային գլուխգործոցներին, այդ թվում՝ տեսեք հռչակավոր Սուրբ Ստեփանոս Նախավկայի և Սուրբ Թադեի վանքերը, Ծործորի եկեղեցին, քարանձավային Քանդովանը և Արևելքի գոհարներից Թավրիզը, հայկական շնչով Խոյը, Մակուն, Ջուղան և Սալմաստը, զարմանահրաշ Ուրմիա (Կապուտան) լիճը, Մայր Արաքսը, Տղմուտ գետն ու Ավարայրի դաշտը, Մասիսը «մյուս» կողմից: Բացի հայկական հարուստ պատմական ժառանգությունը, կտեսնեք նաև բնության գլուխգործոցներ, ինչպես և այդ տարածքների այլ կարևոր տեսարժան վայրեր:

💚 Ծրագիր՝

✅ Օր 1

Մեր հրաշալի ուղևորությունը կսկսենք Մեղրիից, որտեղ տպավորիչ դիտակետից կվայելենք Արաքսի հովտի հայտնի տեսարանը։ Ապա կհատենք հայ-իրանական սահմանն Արաքս գետի վրա: Մեր հրաշալի ուղևորության հաջորդ կանգառն Իրանում կլինի բնության գլուխգործոց Ավերակ ջաղաց ջրվեժը, որը թարմություն կհաղորդի մեզ ու առավել կտրամադրի հիանալի ճամփորդությանը: Այնուհետև կուղևորվենք Հին Ջուղա, որտեղ Արաքսի ափին կբացահայտենք հայկական եկեղեցաշինության յուրօրինակ նմուշ Հովվի եկեղեցին, ինչպես և երբեմնի վաճառաշահ Ջուղայի խոշոր քարավանատներից մեկը, որը կառուցել է հայ վաճառական Խոջա Նազարը: Պահն է ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք այցելության: Սուրբ Ստեփանոսի վանքը հիանալի պահպանված տպավորիչ կառույց է, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում է: Մենք կբացահայտենք բացառիկ քանդակներով զարդարված գործող այս եկեղեցին ու նրան կից հետաքրքրագույն այլ կառույցներ: Այս անկրկնելի ու ֆանտաստիկ վայրից հետո մեր ուղին Արաքսի ափերով կշարունակվի Մակու, իսկ ճանապարհին մենք կտեսնենք սահմանից այն կողմ Նախիջևանը: Ընթրիքն ու գիշերակացը Մակու քաղաքում են՝ Մասիսի ու Սիսի ստորոտին։

մեկնում Երևանից Մեղրի

✔ Արաքսի հովտի տեսարանը Մեղրիից

անցում Մեղրիից Իրան

✔ Ավերակ ջաղաց ջրվեժ

✔ Հին Ջուղա. Հովվի եկեղեցի և Խոջա Նազարի քարավանատուն

✔ Սբ Ստեփանոս Նախավկայի վանք

ընթրիք Մակու քաղաքում

✔ Արաքսի գետափ և Նախիջևանի համայնապատկեր

✔ ազատ երեկո Մակու քաղաքում

գիշերակաց՝ Մակու։

✅ Օր 2

Մեր ճամփորդության երկրորդ օրը խոստանում է բացահայտումների ու զգացումների հսկա չափաբաժին: Ժամանակն է գնալ Ծործորի հրաշագեղ եկեղեցին, որի ճանապարհից էլ բացվում է տիեզերական տեսարան դեպի Սիսն ու Մասիսը՝ «հակառակ կողմից» Մակուի համայնապատկերով: Բիբլիական Արարատի տեսարանը վայելելուց հետո կայցելենք Ծործորի եկեղեցի, որը ևս մեկ հայկական եկեղեցի է Իրանում՝ ընդգրկված ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցանկում: Սուրբ Թադեի վանական համալիրը կարևորագույն սրբավայր է, միևնույն ժամանակ, ճարտարապետական փառահեղ կոթող: Եկեղեցու բազմադարյա պատմությունը, կառույցն իր ճոխ ու աննման քանդակներով ուղղակի ստիպում են քարանալ ու փորձել որսալ ամեն կտորը: Սուրբ Թադեի վանքից դեպի Խոյ քաղաք ու Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցի մենք կանցնենք այն տարածքով, որը մասնագետները համարում են Ավարայրի դաշտը: Խոյում ճաշելուց հետո կմեկնենք Սալմաստ, ուր կայցելենք Փայաջուկ գյուղ․ Փայաջուկում է ծնվել հայ մեծանուն գրող Րաֆֆին և որտեղ դեռ կարելի է գտնել նրա հայրական տան վայրը: Սալմաստին մոտ կտեսնենք Սասանյանների ժայռաքանդակը ներկայիս Մինաս գյուղի մոտ, ուր հիշատակվում են հայերն ու Հայաստանը, որով այն փաստացի դառնում է այս տարածքների «հայկականության անձնագիրը»: Հրաշալի ու հագեցած օրվանից հետո ժամանակն է հանգստի Ուրմիա քաղաքում:

նախաճաշ հյուրանոցում

✔ Արարատ լեռը «մյուս» կողմից և Մակու քաղաքի համայնապատկեր

✔ Ծործորի եկեղեցի

✔ Սբ Թադեի վանք

✔ Ավարայրի դաշտի ենթադրյալ վայր ու Տղմուտ գետ

ճաշ Խոյում կամ ընթրիք Ուրմիայում

✔ Խոյ. Սբ Սարգիս եկեղեցի

✔ Սալմաստ․ Փայաջուկ՝ Րաֆֆու ծննդավայր

✔ Սալմաստ․ Մինասի ժայռաքանդակ

✔ ազատ երեկո Ուրմիա քաղաքում

գիշերակաց՝ Ուրմիա։

✅ Օր 3

Օրը սկսում ենք Հայկական բարձրավանդակի երեք խոշոր լճերից Կապուտանով (Ուրմիա լիճ): Կապուտան-Ուրմիան անչափ տպավորիչ է և աչքի է ընկնում խիստ յուրօրինակ տեսարաններով, որոնց նմանն այլ վայրերում չեք գտնի։ Պատմական այս պահից հետո կշարունակենք մեր ուղին դեպի Թավրիզ, որտեղի ճանապարհը անցնում է Ուրմիա լճի կենտրոնով կառուցված կամրջի վրայով: Թավրիզին մոտ կայցելենք Քանդովան, որը հետաքրքրագույն ու հնագույն քարանձավային բնակավայր է, ուր մարդիկ ապրում են անգամ մեր օրերում, այն էլ՝ մի քանի հարյուր տարեկան քարանձավային տներում: Հաջորդ կանգառը Թավրիզ քաղաքն է, որն Արևելքի իսկական արտացոլումն է: Թավրիզում կայցելենք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հնագույնն է Թավրիզի հայկական եկեղեցիների շարքում, իսկ ավելի ուշ կվայելենք մեր ազատ ժամանակն աշխարհի խոշորագույն փակ շուկաներից մեկում՝ Թավրիզի բազարում, որն արևելյան բազարի դասական մարմնավորումներից է՝ առանձնանալով իր կոլորիտով և կառուցվածքով։

նախաճաշ հյուրանոցում

✔ Ուրմիա (Կապուտան) լիճ

✔ Քանդովան քարանձավային քաղաք

ճաշ կամ ընթրիք Թավրիզում

✔ Թավրիզի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

✔ Թավրիզի պատմական շուկա. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Թավրիզ։

✅ Օր 4

Մեր ուղևորության վերջին օրը ևս հագեցած ու հետաքրքիր է: Կտեսնենք Թավրիզի խորհրդանիշ Թավրիզի (Ալիշահի) կամարն ու բազմադարյա Կապույտ մզկիթը, որը ևս Թավրիզի այցեքարտերից է: Ավարտելով թավրիզյան պտույտը՝ կվերադառնանք։ Երևան՝ մեզ հետ բերելով հրաշալի հուշեր, նոր տեղեկություններ ու անկրկնելի զգացումներ։

նախաճաշ հյուրանոցում

✔ Թավրիզի կամար

✔ Թավրիզի Կապույտ մզկիթ

ճաշ ՀՀ-ում

վերադարձ Երևան:

—————————————

🚩 Գինը՝ 119․000 դրամ, որը ներառում է՝

▪ 3 և 4 աստղանի հյուրանոցները (երկտեղանի և երեքտեղանի համարներ),

▪ սնունդը (օր 1` ընթրիք, օր 2, 3, 4՝ նախաճաշ և ճաշ կամ ընթրիք),

▪ բարձրակարգ տրանսպորտը (VIP դասի ավտոբուս),

▪ հայ գիդի ծառայությունը,

▪ տեսարժան վայրերի մուտքավճարները։

—————————————

💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am

🏠 Թումանյան 8, Երևան

☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485

📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85

#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour


You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

Tickets for ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ | Tour to Parskahayk (Northern Iran) can be booked here.

Advertisement

Nearby Hotels

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Reserve your spot
Advertisement
ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ | Tour to Parskahayk (Northern Iran), 20 September | Event in Yerevan | AllEvents
ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ | Tour to Parskahayk (Northern Iran)
Sat, 20 Sep, 2025 at 01:00 am